ՀՀ-ում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ վստահության աստիճանը չի փոխվել. Վարչապետի խոսնակ
SOCIETYՀայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Դատական իշխանություն օգտվում է լիակատար ազատությունից եւ մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են:
Բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի մասին, պարզ շահարկումներ են, որոնց, ցավոք, դիմում է Ռ.Քոչարյանի պաշտպանական կողմը:
Իշխանությունները վճռական են երաշխավորելու բոլոր ընթացակարգերի բացառապես օրինական ընթացքը:
Այլ հարց է, որ տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո, Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



