Չինաստանն ԱՄՆ-ի առաջ պայման է դրել առևտրային բանակցությունները շարունակելու համար
INTERNATIONAL NEWSՉինաստանը համաձայն է առևտրային բանակցություններին, սակայն հավասարության հիմքով միայն: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին:
Չինաստանի ԱԳՆ կայքում նշվում է, որ Պեկինը պաշտպանելու է իր պետական շահերը: «Չինաստանը հետևողականորեն կողմ է հանդես գալիս առևտրատնտեսական տարաձայնությունների կարգավորմանը, սակայն այդ բանակցությունները պետք հավասար լինեն» -ասել է չին նախարարը:
Վերջինս ընդգծել է, որ Չինաստանը պարտավոր է պաշտպանել իր պետական շահերը և արձագանքել ժողովրդի կոչերին:
Անցյալ շաբաթ մեկնարկել է առևտրային բանակցությունների նոր փուլը, որն ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանից ներկրվող բոլոր ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու որոշմամբ:
Պեկինն, իր հերթին, պատասխանել է բարձրացված սակագներով և հայտարարել է «ազգային առևտրային պատերազմի» մասին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



