ՌԴ իրավապահների նախաձեռնությամբ հայտնաբերվել է անչափահասի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքներով դատապարտվածը
INTERNATIONAL NEWSՄայիսի 17-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները Բազումի անձնագրային բաժանմունքում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել ՌԴ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի և 158 հոդվածի 3-րդ մասի՝ գողության և անչափահասի հետ սեռական բնույթի գործողությունների մեղադրանքներով 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և հետախուզման մեջ գտնվող 40-ամյա Վիտալի Ա․-ին։
Նույն մեղադրանքով պատժի կրումից խուսափելու հիմքով հետախուզվող Վիտալի Ա․-ն 2009 թ. հուլիսի 4-ին հայտնաբերվել էր, մինչ օգոստոսի 15-ը «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանք էր կրել, ապա ազատ արձակվել: 2016թ. դեկտեմբերի 27-ին ՌԴ իրավապահների կողմից հետախուզումը վերահայտարարվել էր: Հետախուզվողին հայտնաբերելու վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



