«Ամենափողոտ» օրերը, ահա, թե երբ է ֆինանսական հաջողությունը ինքն իր ոտքով ձեզ մոտ գալիս
LIFEԱստղագետները պնդում են, որ համաձայն լուսնային օրացույցի այդ օրերին ֆինանսական հաջողությունը ուղղություն է վերցնում դեպի ձեզ:
Ընդհանուր առմամբ, այդպիսի օրերը երկուսն են ՝ լուսնային օրացույցի 14 և 20 օրերը: Այս օրերին կարելի է գնել, վաճառել, ստորագրել գործնական պայմանագրեր, ներդրումներ անել, վիճակախաղով շահել:
Եթե ցանկանում եք հաջողությունը տևական ժամանակ ձեր կողմը պահել, ապա այդ «փողային» օրերին լավ կլինի գնալ գեղեցկության սրահ և մազերը կտրել: Լուսինը մարդու հետ փոխազդում է մազերի միջոցով, և ուստի լուսնի հետ «լավ հարաբերություններ» ունենալու համար պետք է մազերը կտրել այդ օրերին:
Շաբաթվա «փողոտ» օրը
Շաբաթը նույնպես ունի ֆնանսական հաջողության օր: Դա հինգշաբթին է: Այն ղեկավարվում է Յուպիտերի կողմից, որը համարվում է բիզնեսի, փողի, աշխատանքի հովանավորը:
Յուպիտերը օգնում է գործնական, ակտիվ, վճռական մարկանց:
Լուսնային օրացույցի համաձայն ամենավտանգավոր ու ռիսկային օրերն են 3, 5, 12, 29 լուսնային օրերը: Այդ օրերին աստղաբանները խորհուրդ չեն տալիս գործարքներ կնքել, գնումներ կատարել, ներդրումներ անել և պարտք տալ: Այդ օրերը վտանգավոր են ձեր գրպանի ու դրամապանակի համար:
Շաբաթվա մեջ ըստ լուսնային օրացույցի ամենաանբարենպաստ օրը կիրակին է: Այդ օրը նախատեսված չէ ֆինանսների հետ կապված ցանկացած գործի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն