Խնձորի քացախով լավագույն հակատարիքային դիմակները, որոնք կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում
LIFEԴրանք կարող են պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով, ներքին օրգանների աշխատանքի խանգարումներով կամ լինել մաշկաբանական հիվանդությունների հետևանքով:
Բնական խնձորի քացախը կարող է հրաշալի միջոց լինել ակներց, պիգմենտյին հետքերից և կնճիռներից ազատվելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խնձորի քացախով մի քանի արդյունավետ միջոց՝ մաշկային խնդիրենրից ազատվելու համար:
Ինչպես օգտագործել խնձորի քացախը
Խնձորի քացախի մեջ պարունակվող բնական թթուն ոչնչացնում է մաշկի վրայի սնկերն ու բակտերիաները՝ կարգավորելով թթվահիմնային բալանսը: Բացի այդ, յն հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով ու ֆերմենտներով, որոնք շատ կարևոր են մաշկի համար:
Խնձորի քացախով դիմակ ակների դեմ
Այս դիմակը շատ հարմար է յուղոտ մաշկի համար, որի վրա անընդհատ խնդիրներ են առաջանում: Այն դարձնում է մաշկն անփայլ, մաքրում է ու նեղացնում ծակոտիները:
Բաղադրությունը.
2 ճ.գ. վարսակի փաթիլներ,
2 թ.գ. մեղր,
4 ճ.գ. խնձորի քացախ:
Օգտագործման եղանակը.
Վարսակը մանրացնել ու ալյուր դարձնել, խառնել այն մեղրին ու ավելացնել քացախը: Ստացված զանգվածը քսել մաքուր դեմքին, թողնել 20 րոպե, այնուհետր լվանալ գոլ ջրով և քսել խոնավեցնող անյուղ նրբաքսուք:
Երիտասարդացնող դիմակ
Դարձնում է մաշկն ավելի առաձգական ու ձիգ, թարմացնում ու սնուցում է այն:
Բաղադրությունը.
1 ոչ մեծ վարունգ,
3 ճ.գ. ձիթայուղ,
1 ձվի դեղնուց.
1/3 թ.գ. խնձորի քացախ:
Օգտագործման եղանակը.
Վարունգը քերիչով մանրացնել, հյութը մի փոքր քամել, այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչները և քսել, դեմքին, պարանոցին ու դեկոլտեի հատվածին: 15 րոպե անց լվացվել գոլ ջրով:
Լոսյոն յուղոտ մաշկի համար
Հաճախ ժամանակը չի բավականացնում պարբերաբար կոսմետիկ դիմակներ պատրաստելու համար: Նման դեպքերում կարելի է խնձորի քացախով լոսյոն պատրաստել, որը կարել է 3 օր պահել սառնարանում:
Բաղադրությունը.
5 ճ.գ. կանաչ թեյի թունդ թուրմ,
1 ճ.գ. խնձորի քացախ:
Օգտագործման եղանակը.
Բաղադրիչները խառնել և ստացված լոսյոնով օրական մեկ անգամ մաքրել դեմքը: Այս միջոցն ազատում է յուղոտ փայլից, չորացնում է մաշկն ու տոնուս է հաղորդում:
Դիմակ պիգմենտային հետքերի դեմ
Այս դիմակը նպաստում է մաշկի գունաբացմանը և պիգմենտային հետքերի, փոքրիկ սպիերի ու կնճիռների վերացմանը
Բաղադրությունը.
0,5 բաժակ ջուր,
1 թ.գ. խնձորի քացախ,
Կես կիտրոնի հյութ,
1 ճ.գ. մեղր,
2 ճ.գ. կերակրի սոդա:
Օգտագործման եղանակը.
Քացախն ու կիտրոնի հյութը լուծել ջրում, այնուհետև խառնուրդը դանդաղ ավելացնել սոդային և անընդհատ խառնել, մինչև դառնա համասեռ հեղուկ խյուսատիպ զանգված: Ավելացնել մեղրն ու լավ խառնել: Ստացված խառնուրդը քսել մաքուր մաշկին, թողնել 10 րոպե և լվացվել նախ գոլ, այնուհետև սառը ջրով: