«Կանացի անկյուն». Ինչո՞ւ չի կարելի անընդհատ կրծկալ կրել
LIFEԳիտնականները պարզել են, որ կանանց 90%-ը կրծկալ է կրում, անկախ այն բանից, թե ինչ չափսի է կուրծքը:
Եվս մեկ հետազոտություն ապացուցել է, որ օրը 24 ժամ կրծկալ կրող կանանց մոտ, կաթնագեղձի քաղցկեղ առաջանալու հավանականությունը 113 անգամ ավելի մեծ է, քան այն կանանց մոտ, ովքեր 12 ժամ են կրում:
Ինչպե՞ս կրել կրծկալը
Շատ կանայք կարծում են, որ մշտապես կրծկալ կրելը կանխում է կրծքի կախվելու գործընթացը: Ցավոք, բայց դա այդպես չէ: Գիտնականներն ապացուցել են, որ կրծկալի կրելու ժամանակի և կրծքի կախվելու մեջ ոչ մի կապ չկա: Իսկ ինչպես վարվեն փարթամ կուրծք ունեցող կանայք և աղջիկները…
Բժիշկները մի շարք խորհուրդներ են տալիս՝ կապված ներքնազգեստի ճիշտ ընտրության հետ, որպեսզի նվազեցվի կաթնագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
1 Մի գնեք նեղ կրծքկալներ: Եթե այն կարմիր հետքեր է թողնում ձեր մարմնի վրա, ապա այն ձեզ համապատասխան չէ:
2 Մի պառկեք քնելու կրծկալով: Երբեք:
3 Եթե չեք ցանկանում հիվանդանալ մաստոպատիայով, ապա խուսափեք push-up մոդելներից: Դրանք ոչ բնական ձև են հաղորդում կաթնագեղձին:
4 Ընտրեք բնական կտորներից կրծկալներ՝ ճիշտ նյութափոխանակության համար:
5 Առանց թևիկների կրծքկալ մի գնեք, երբեք. Նման մոդելը շատ մեծ ճնշում է գործադրում ավշային հանգույցների վրա:
6 Եթե իրավիճակը թույլ է տալիս, ընդհանրապես հրաժարվեք կրծքկալ կրելուց: Որպես այլընտրանք կարող եք օգտագործել թեթև տոպեր:
Կրեք ճիշտ կրծքկալներ, որպեսզի պահպանեք ձեր նուրբ կանացի առողջությունը: