Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց դատարանի շենք մտնել պատուհանից. նրան հրեցին, նա վայր ընկավ (ֆոտո)
POLITICSԵրեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց միջադեպ է գրանցվել։ Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց դատարան մուտք գործել պատուհանից, սակայն երկու ցուցարար հրեցին նրան եւ դատավորը վայր ընկավ։ Դատավորին չհաջողվեց մուտք գործել դատարան։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը։ Սա մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարություններով են հանդես եկել մի շարք կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



