Բախվել է 6 մեքենա. խոշոր և շղթայական ավտովթար Երևանում
SOCIETY
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են Opel, Mercedes, Toyota Altezza և երկու BMW մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 17:20-ի սահմաններում շղթայական ավտովթար է տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Toyota Altezza-ն բախվել է BMW-ին, BMW-ն էլ բախվել է կայանված Mercedes-ին և Opel-ին, Opel-ը առաջ հրելով այն, հայտնվել է բաժանարար գոտու կանաչ հատվածում, Toyota Altezza-ն առաջ ընթանալով՝ բախվել է կայանված վիճակում գտնվող BMW-ին:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



