Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. Shamshyan.com
SOCIETYՈստիկանությունը պարզել է մայիսի 19-ին Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ГАЗ 66-ը վարել է Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչ, 39-ամյա Նորիկ Ֆերոյանը, իսկ ВАЗ 21011-ը վարել է Գետաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Էմին Գալստյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Ն. Ֆերոյանի ուղևոր, Գրիբոյեդով գյուղի բնակիչ, 26-ամյա Միրզո Կակոյանը և վարորդ Է. Գալստյանն ու նրա ուղևոր Գեղամ Մուրադյանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածներից 3-ի վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, մայիսի 19-ին, ժամը 15:30-ի սահմաններում Արգավանդ գյուղում բախվել էին ԳԱԶ-66 մակնիշի 34 SR 404 և ՎԱԶ-2101 մակնիշի 35 MF 778 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արմավիրի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել գյուղացիները, օպերատիվ են գործել նաև Արմավիրի հիվանդանոցի բժիշկները և հրշեջ-փրկարարները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



