Թոնի Բլերը մի քանի ժամով այցելել է Թբիլիսի
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը մի քանի ժամով այցելել է Թբիլիսի: Նրան ընթրիքի շուրջ ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվությանը, Բլերը նոյեմբերի 18-ի երեկոյան Թբիլիսի է ժամանել հանրապետության կառավարությ ան ղեկավարի հրավերով:
Հանդիպմանը քննարկվել են Վրաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, աշխարհի ու տարածաշրջանի իրադրությունը: Թոնի Բլերը եւ Իրակլի Ղարիբաշվիլին բարձրացել են ֆունիկուլյոր եւ դիտել են Թբիլիսիի տեսարժան վայրերը:
Հանդիպման ավարտից հետո Բլերը մեկնել է Վրաստանից, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



