Վանաձորում երթուղայինների վարորդները գործադուլ են անում. պահանջում են էժանացնել գազը
SOCIETYԼոռու մարզի Վանաձոր քաղաքում, այսօր՝ մայիսի 23-ին, հերթական անգամ բողոքի ակցիա է սկսվել. Վաղ առավոտից քղաքի երթուղային տրանսպորտային միջոցների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդները պահանջում են էժանացնել գազը. «Գազի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավելի տարբերություն է տալիս։ Արդեն քանի օր է, մենք մեր տնեցիներից ենք պարտքով փող վերցնում, որ կարողանանք սպասարկել բնակիչներին»։
Այս պահին Հայքի հրապարակում՝ Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի դիմաց, շարված են մեծ թվով ավտոմեքենաներ: Վարորդները սպասում են, թե պատկան մարմիններից ով է մոտենալու և իրենց խնդիրը ներկայացնի համապատասխան կառույցներին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



