Սահմանին ծառայող զինվորականներից պարտքերի հաշվին կպահվի միայն աշխատավարձի 30 տոկոսը
SOCIETYԶինծառայողներից, որոնք ծառայում են հակառակորդի հետ շփման գծում, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) կատարողականը կատարելիս կպահվի աշխատավարձի ոչ ավելի, քան 30 տոկոսը։ Համապատասխան օրինագիծը «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին մայիսի 23-ին հավանության է արժանացել Հայաստանի Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը ներկայացրեց նախագիծը, ավելացրեց, որ աշխատավարձից 30 տոկոսի պահումը նախատեսված է մինչեւ ամբողջ առգրավվող գումարի մարումը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



