Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Հե­ղա­փո­խու­թյան «վկա­նե­րը». քաղում ենք ցանածը

POLITICS

Նախօրեին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ռեկտորի ընտրություն է անցկացվել: Ընտրվել է ռեկտորի միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը: Ուսանողներն իրենց անհամաձայնությունն են հայտնել այդ կապակցությամբ` փակելով ինստիտուտի դռները: Նրանք թույլ չեն տվել շենքը լքել ներսում գտնվողներին, այդ թվում՝ դասախոսներին, լրագրողներին, փակված դռները չեն բացվել անգամ կանչով ինստիտուտ եկած «Շտապ օգնության» բժիշկների համար։

Թվում է՝ նման տեսարանների արդեն սովորել ենք, սրանք դարձել են հետհեղափոխական Հայաստանի առօրյայի մի մասը։ Ամենևին չենք վիճարկում հասարակության տարբեր խմբերի, այդ թվում՝ ուսանողների բողոքելու իրավունքը։ Դա քաղաքացու սահմանադրական իրավունքն է, որը, սակայն, պետք է իրացվի լեգալ միջոցներով՝ մյուսների իրավունքներն ու ազատությունները հարգելով։ Սակայն այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, որևէ կապ չունի ո՛չ քաղաքակիրթ պայքարի, ո՛չ էլ քաղաքացիական կեցվածքի հետ։ Մարդիկ փողոցներ ու դռներ են փակում ցանկացած պատրվակով՝ նույնիսկ իրենց ապօրինի գործողություններն արդարացնելու, զոռբայությունն առաջ մղելու նպատակով։

Մյուս կողմից՝ արժե՞ զարմանալ ուսանողների նման ագրեսիվ վարքագծի վրա, եթե այդ «մշակույթը» հասարակությանը պարտադրվում, հրամցվում է բարձր իշխանության կողմից։ 

Երբ երկրում վարչապետը կոչ է անում շրջափակել դատարանների մուտքերը՝ փողոցի ցասման թիրախ դարձնելով պետական ինստիտուտը, ինչո՞ւ զարմանալ, որ ուսանողներն են դիմում նման գործողության՝ փաստացի պատանդառելով արվեստագետների, լրագրողների, բոլոր մարդկանց, որոնք այդ պահին գտնվել են ինստիտուտի շենքում։ Պետք չէ զարմանալ. եթե պատգամավորները սելֆի են անում՝ հանրությանը ցույց տալով, թե ինչպես են «հերոսաբար» «պաշարել» դատարանի շենքը, նույն «հերոսությունը» կարող է ի ցույց դնել ուսանողը, որն, ի դեպ, ի տարբերություն վարչապետի ու պատգամավորների, չունի պաշտոնական կարգավիճակից բխող կաշկանդվածություն։ Եթե պետական մակարդակով արշավ է սանձազերծվում եկեղեցու, մտավորականության դեմ, Երևանի փողոցներում հայտնվում են որոշ գործիչների «մահը» գուժող սև ժապավեններ, ապա ուսանողները կարող են, առանց աչք թարթելու, վիրավորել Հենրիկ Հովհաննիսյանի կամ Ռուբեն Բաբայանի պես մտավորականների, քաղաքացիական կեցվածք ունեցող դասախոսների, ռեկտորի, որը, եթե նույնիսկ արժանի չէ իր պաշտոնին, մտավորական է ու կին։

«...Ամբողջ կյանքում եղել եմ ազատ մարդ, թույլ չեմ տվել որևէ մեկն ինձ ճնշի, ես ունեմ արժանապատվություն և որևէ որոշում չեմ կայացնում ճնշման ազդեցությամբ: Ասացի, որ դուրս եմ գալիս ինստիտուտից: Այս ժամանակ դռները բացեցին: Մի կարևոր նպատակի հասան»,-իրավիճակը դառնությամբ ներկայացրել է Ռուբեն Բաբայանը:

Երկրում անհանդուրժողականության, ատելության խոսքի սերմանման առաջին պատասխանատուն իշխանությունն է, որը սիրո ու համերաշխության փոխարեն հասարակությանը մատուցեց «բարիկադներ», ինչի դառը «պտուղները» քաղում ենք ամեն քայլափոխի, բոլոր ոլորտներում, սոցիալական ցանցերում և իրական կյանքում։ Փոխադարձ ատելությունը ներսից հյուծում է պետության ողնաշարը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank