Գյումրիում 45-ամյա հայրը անզգուշաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան տղային. վերջինը տեղում մահացել է. Shamshyan.com
SOCIETY
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փողոցում, Կազաչի պոստ 127/006 տնակի բնակիչը ավտոտնակից իր վարած Volga մակնիշի 35 CZ 204 համարանիշի ավտոմեքենան դուրս բերելու ժամանակ հետընթաց վրաերթի է ենթարկել իր 2 տարեկան տղային:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը, ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներն ու ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները; Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



