«Արսենալը» գրավիչ առաջարկների դեպքում կվաճառի Մխիթարյանին եւ Օզիլին
SPORTԼոնդոնի «Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի խոչընդոտի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլի տեղափոխություններին, եթե ստանա գրավիչ առաջարկներ, հաղորդում է thesun.co.uk-ը։
Այս թեմայով հայ ֆուտբոլիստը մեկնաբանություն չի արել, իսկ Մեսութ Օզիլը նշել է, որ դեռ երկու տարվա պայմանագիր ունի եւ այլ ծրագրեր այս պահին չի դիտարկում։ Մխիթարյանի պայմանագիրը եւս նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2018թ․ հունվարին է «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Արսենալ» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի գործարքով։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



