Երբևէ ձեր ուշադությունը գրավե՞լ է ժամացույցի վրա 11 :11. ահա, թե դա ինչ է նշանակում…
LIFE
Հաճախ է լինում, երբ նայում եք ժամացույցին, սլաքները ցույց են տալիս 11:11, փորձե՞լ եք այդ ժամանակ երազանք պահել: Զարմանալի է, բայց շատ մարդիկ են այդպես վարվում:
Հետաքրքրական է, որ 11:11 օրվա մեջ միակ ժամն է, երբ չորս թվերը միևնույնն են: Կա ևս մեկ այդպիսի համադրություն 22:22, սակայն 11:11 այլ կերպ է ընկալվում: Այն հաճելի է աչքերի և մտքի համար, հատկապես նրանց համար, ովքեր ձգտում են կատարյալ կազմակերպման և կարգուկանոնի:
Շատերը հավատում են, որ այդ ժամանակը ստեղծված է հատուկ այն բանի համար, որ մեր պահապան հրեշտակները կարողանան կապ հաստատել մեզ հետ և այդ ժամանակ երազանք են պահում:
Նումերոլոգիայում 11 թիվը հատուկ է, դա հոգևոր մաքրության խորհրդանշանն է: Կարծիք կա, որ դա ամենահարմար ժամանակ է ինքնավերլուծության համար և մտքերը, հույզերը, զգացմունքները կարգի բերելու համար:
Հետաքրքրական է, սակայն 11 : 11 համադրությունը ազդեցություն է ունեցել նաև պատմության վրա:
Առաջին Համաշխարհային պատերազմը ավարտվել է 1918 թվականի 11-րդ ամսի 11-րդ օրվա 11-րդ ժամին: Բեռլինի պատի անկումը տեղի է ունեցել 11:11.89
Ալեքսանդր Բելը առաջին հեռախոսազանգը կատարել է 1876 թվականի մարտի 11-ին. 1+8+7+6 = 22, ինչը նույնն է 11 + 11: Այնուամենայնիվ, այս ամենը խորհելու առիթ է տալիս: