Երեւանում 28-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ծառն ու բախվել բնակելի շենքի պատին (ֆոտո)
SOCIETYԵրեւանում, այսօր՝ մայիսի 25-ն, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05:40-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Նշան Ուստյանն իր վարած Mercedes մակնիշի 77 GQ 777 համարանիշի ավտմեքենայով, Խանջյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն եւ առաջ ընթանալով, բախվել թիվ 45 շենքի պատին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանաչապատման բաժնի ծառայողները, որոնք մասնատել են ծառը, որից հետո ավտոմեքենան տեղափոխվել է անվտանգ վայր:


1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



