Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» դեմ
INTERNATIONAL NEWS
Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցի ընթացքում:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական հեռուստաալիքին, ոստիկանության հետ ցուցարարների բախումները տեղի են ունեցել Հանրապետության հրապարակում տեղի ժամանակով 17:40-ի (19:40 երևանյան) մոտակայքում:
Ինչպես հեռուստաալիքը նշում է, ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառել է, երբ ցուցարարների խումբը սկսել է շշեր և այլ առարկաներ նետել նրանց ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի մայրաքաղաքում և այլ քաղաքներում անկացվում են հերթական՝ 28-րդ համազգային բողոքի ցույցերը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



