Կենդանակերպի 6 ամենահարուստ զույգերը
LIFEԽոյ և Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երջանիկ են հարաբերություններում, քանի որ լրացնում են միմյանց: Նրանք հեշտությամբ են լուծում խնդիրները, անհաջողությունների դեպքում երբեք չեն տրտնջում: Այդ պատճառով հաջողությունը մշտապես ուղեկցում է նրանց:
Խոյերն ու Կշեռքները չեն սիրում խնայել, բայց կարողանում են գումար աշխատել և կանգ չառնել ձեռքբերումների վրա: Որպես կանոն՝ հարաբերություններում գաղափարների հեղինակը Կշեռքներն են, իսկ կայունության պատասխանատուն Խոյերն են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հարաբերություններում զգույշ են, հավատարիմ սկզբունքներին, ամբիցիոզ:
Ջրհոս և Աղեղնավոր: Աղեղնավորները կարող են հաջողության հասնել նաև միայնակ: Ջրհոսները ևս կարողանում են ֆինանսական բարեկեցության հասնել: Ֆինանսական հաջողությունը գրեթե ամեն քայլափոխի ուղեկցում է այս զույգին, քանի որ նրանք լրացնում են միմյանց:
Բարդ իրավիճակներում Ջրհոսները պահպանում են հանգստությունը, իսկ Աղեղնավորները նոր գաղափարների հեղինակ են դառնում: Ցանկության դեպքում կարող են ստանձնել միմյանց պարտականությունները՝ առանց աշխատանքին վնասելու:
Առյուծ և Կույս: Կույսերը զգույշ են, խնայող: Նրանք վերահսկում են ամեն բան, իսկ Առյուծները ոգեշնչում են նրանց, ստիպում գերազանցել իրենց, դուրս գալ հարմարավետության սահմաններից: Բացի այդ՝ Առյուծները հնարամիտ են, կարողանում են լավ գաղափարներ առաջարկել:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաջողակ զույգ են դառնում, բարենպաստ պայմաններում կարող են հարստանալ, բայց ոչ միշտ: Եթե նրանք միմյանց օգնեն ազատվել թերություններից, հաջողության հասնելու հնարավորությունը կմեծանա:
Շարունակությունն ՝ այստեղ