Երազների 6 տեսակ, որոնք տեսնում են հոգեկան խանգարումներով մարդիկ
LIFEԵրազում մեզ համար անհնար ոչինչ չկա և մենք կարող ենք բառացիորեն ընկնել մեր երազների աշխարհը։ Մենք կարող ենք նաև մեր երազներում բանկ թալանել, սպանել թշնամիներին կամ ինքնասպան լինել։ Պարզվում է, որ երկրորդ տիպի կերպարները կարող են որոշակի հոգեկան շեղման ախտանիշներ լինել։ Այսօր կներկայացնենք այն ամենատարածված երազները, որոնցով կարելի է բնորոշել հոգեկան շեղումները։ Խոսքը բնականաբար այն սյուժեների մասին է, որոնք մարդը ոչ թե մեկ անգամ է տեսնում, այլ պարբերաբար։
1. Երազներ, որոնք տեսնում են շիզոֆրենիայի ժամանակ
Հետազոտություններն ապացուցել են, որ շիզոֆրենիայի դեպքում երազներն ավելի հագեցած են լինում։ Գույներն ավելի վառ են դառնում, իսկ հույզերի ապրումներն ավելի ուժեղ։ Երազներում առկա են լինում սարսափելի կերպարները, դաժանությունն և բռնությունը, մարդն իրեն հաճախ տեսնում է կողքից՝ որպես երեխա, հանգուցյալ կամ որևէ կենդանի։ Օբյեկտները, օրինակ մեքենաները կամ մարդիկ, թարս են շարժվում։ Շիզոֆրենիային հատուկ են նայում կրկնվող երազները, գունավոր երազները, որտեղ պարզ երևում են բոլոր դետալների գույները։
2. Երազներ երկբևեռ խանգարման դեպքում
Երկբևեռ խանգարումը մանիակալ–դեպրեսիվ համախտանիշն է, որին բնորոշ է տրամադրության կտրուկ փոփոխությունը։ Եթե շիզոֆրենիկներն իրենց երազները պատմելիս քչախոս են, ապա երկբևեռները շատ մանրամասն են նկարագրում իրենց երազները։ Դրանք կարող են աննկարագրելի երջանկության ապրումներ լինել։ Սրանք շատ վառ և գեղեցիկ երազներ են, որոնք երկար են մնում հիշողության մեջ։ Սերիական երազներ, կամ երազներ, որոնք կարող են տարիների ընթացքում շարունակվել, որտեղ ամեն մի սերիան սկսվում է այնտեղից, որտեղ ընդհատվել էր։
Շարունակությունն՝ այստեղ