Կոնգոյում ուսուցիչներով համալրված նավը խորտակվել է. կա նվազագույնը 30 զոհ
INTERNATIONAL NEWSԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող Մաի-Նդոմբե լճում նավ է խորտակվել: Նվազագույնը 30 մարդ զոհվել է, ևս 200-ն անհետ կորել է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ նավում գտնվող մարդկանց մեծամասնությունն ուսուցիչներ էին, որոնք մեկնում էին աշխատավարձ ստանալու: Երկրում ճանապարհների անմխիթար վիճակը նրանց ստիպել էր ընտրել տրանսպորտային այս միջոցը:
Կառավարության տվյալներով` նավում գտնվել է մի քանի հարյուր մարդ, որոնցից փրկել հաջողվել է միայն 80-ին: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Նավի կործանման վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



