Yerevan, 23.November.2026,
00
:
00
BREAKING

Ի՞նչ է սերը կենդանակերպի նշանների համար

LIFE

Խոյ

Ձեր բոլոր արարքները՝ ուղղված այն բանին, որ զուգընկերոջը երջանիկ դարձնեն,  բնորոշում են ձեր սերը։ Դուք բնածին առաջնորդ եք, ով սիրում է մրցակցություն ու միշտ արագ է գործում։ Դա չի կարող չազդել սիրո ձեր ընկալման վրա։ Դուք ոչ մի հնարավորություն բաց չեք թողնում՝ ձեր զուգընկերոջը ցույց տալու համար, թե ինչքան եք սիրում նրան։ Դուք ձեր սերը գործով եք արտահայտում, այլ ոչ թե խոսքով, և նույնն էլ սպասում եք ի պատասխան։ Պարզ ասած, ձեզ պետք է փոխադարձություն, այլ ոչ թե մեկ դարպասով խաղ։

Ցուլ

Եթե ձեզ համար հարմարավետ է տվյալ մարդու հետ, ուրեմն դա սեր է։ Հարմարավետության ու սիրո զգացողությունը ձեզ համար հոմանիշներ են, դրա համար էլ դուք երբեք չեք ափսոսում այն ժամանակը, որն անց եք կացնում սիրելիի հետ։ Դուք երբեմն ձեզ անպաշտպան եք զգում, այդ պատճառով էլ սիրելի մարդու հետ անվտանգ վայրի առկայությունը ձեզ համար շատ կարևոր է։

Երկվորյակ

Դուք մեծ նշանակություն եք տալիս ի սրտե ու ռոմանտիկ զրույցներին։ Ձեր զուգընկերոջ հետ շփումը հարաբերությունների ձեր ընկալման անբաժանելի մասն է։ Թեպետև դուք կարող եք թեթևամիտ թվալ, իրականում դուք բավականին պրակտիկ եք ու փորձում եք վերլուծել այն ամենը, ինչ ձեզ հետ տեղի է ունենում։ Դուք շատ զրուցասեր եք, և սիրելիի հետ ձեր հարաբերություններում գործնականորեն երբեք լռությունը թագավորել չի կարող։ Դուք երկուսով միշտ էլ խոսելու բան ունեք, և հենց դա էլ ձեզ համար իսկական սիրո ապացույցն է։

Խեցգետին

Որպես կրքոտ ու էմոցիոնալ մարդ՝ ձեզ դուր է գալիս սիրելիի հետ մեկուսի ժամանակ անցկացնելը, քանի որ միայն այդպես դուք իսկապես կարող եք թուլանալ։ Կյանքը ձեզ առել է իրադարձությունների հորձանուտի մեջ, և սեր գտնել՝ ձեզ համար նշանակում է՝ գտնել այն մարդուն, ով ձեզ օգնում է հանգստություն գտնել։ Ձեզ պետք է մարդ, ով ձեզ կօգնի կայունություն ձեռք բերել անգամ այն իրավիճակներում, երբ ձեր զգացմունքները սկսում են իշխել ձեզ։ Ձեր ընկալմամբ դա իսկական սեր է, և դուք ավելի շուտ ձեր ազատ ժամանակը սիրելիի հետ կանցկացնեք, քան թե ծովափ կգնաք։

Առյուծ

Դուք մի քիչ երես առած եք, դրա համար էլ սերը ձեզ մոտ արտահայտվում է թանկ կենսակերպով։ Թեպետև դուք ինքնավստահ եք, ձեզ, միևնույն է, դուր է գալիս, երբ ձեզ երես են տալիս նվերներով ու թանկ տեղեր են տանում։ Ձեզ համար հաճելի է, երբ ձեզ խնամում են։ Դուք սպասում եք, որ սերը մի ֆիլմ դուրս կգա, որում գլխավոր դերը, իհարկե, ձեզ կտրվի։ Ձեր հերթին՝ դուք պատրաստ եք ձեր զուգընկերոջը պատասխանել փոխադարձությամբ ու երես տալ նրան։

Կույս

Կյանքում և սիրո մեջ դուք մեծ նշանակություն եք տալիս համեստ ժեստերին։ Դուք միշտ նկատում եք նույնիսկ ամենամանր դետալները, և ձեզ դուր է գալիս ձեր զուգընկերոջը սիրով շրջապատելը։ Ձեզ հաճույք են պատճառում նույնիսկ ամենակենցաղային զբաղմունքները, օրինակ՝ բազմոցին միասին պառկած՝ սերիալ նայելը։ Ձեզ համար կարևոր է նվիրվածությունը, և եթե դուք վստահում եք ձեր զուգընկերոջը ու կարող եք նրա վրա հույս դնել, ապա ձեզ համար միևնույն կլինի, թե դուք միասին ինչով զբաղվեք։

Կշեռք

Առանց խաղաղության սեր ձեզ համար գոյություն չունի։ Ձեզ համար կարևոր է գտնել այնպիսի մարդու, ում հետ կապված կլինի ձեր հոգին, և ով ձեզ անդորրի ու հանգստության զգացողություն կտա։ Նրա կողքին դուք ձեզ կզգաք՝ ինչպես տանը, և կարևոր չէ, թե դուք որտեղ եք գտնվում։ Գիշերային երկնքով, աստղերով զմայլվելով ու տարբեր թեմաների շուրջ զրույցներ վարելով՝ դուք ձեր զուգընկերոջն ավելի մոտ եք դառնում, քան երբևէ։

Կարիճ

Միայն սիրո մասին միտքը ձեզ ոգեշնչում է։ Դուք անկեղծորեն հավատում եք, որ սերը ձեզ կնվիրի առավել արժեքավոր հիշողություններ ձեր կյանքում։ Ձեզ դուր է գալիս սերը վայելել ձեր զուգընկերոջ հետ։ Դուք լրջորեն եք վերաբերվում ձեր հարաբերություններին և երբեք չեք դավաճանի ձեր զուգընկերոջը։ Դուք պլանավորում եք այդ մարդու հետ երկար տարիներ անցկացնել։ Դուք միասին ծիծաղում եք, շփվում հետաքրքիր թեմաներով ու միմյանց համար պատասխանատվություն եք կրում։

Աղեղնավոր

Հաշվի առնելով ձեր անկախությունը՝ ոչինչ ձեզ մոտ այնպիսի զզվանք չի հարուցում, որքան վանդակի մեջ փակված լինելու հեռանկարը։ Չնայած դրան՝ դուք, միևնույն է, լրջորեն եք տրամադրված, երբ հարցը վերաբերում է սիրուն։ Դուք պատկերացնում եք, որ սերը կգերազանցի ձեր սպասումները։ Ձեր զուգընկերը պետք է նաև ձեր լավագույն ընկերը լինի։ Ձեզ պետք են կատակներ, որոնք միայն դուք երկուսով կհասկանաք, ինչպես նաև անհրաժեշտ են համատեղ պլաններ ու հնարավոր արկածներ։

Այծեղջյուր

Սերը ձեզ համար ինչ-որ ավանդական բան է նշանակում։ Ձեզ դուր չեն գալիս իրավիճակներ, որոնցում դուք հայտնվում եք խոցելի դրության մեջ։ Դուք ձեր կյանքին մեծ պատասխանատվությամբ եք մոտենում ու նախընտրում եք ամեն ինչ լավ կշռադատել նախքան սիրահարվելը։ Ձեզ դուր է գալիս ձեր զուգընկերոջ հետ ավանդույթներ ստեղծել։ Ձեզ համար մեծ նշանակություն ունեն համատեղ կյանքի՝ առաջին հայացքից՝ այնպիսի սովորական, կենցաղային ծեսեր, ինչպիսին են ամեն ուրբաթ համատեղ ընթրիքները, լեռներում ամենամյա հանգիստը, հինգշաբթի օրերը տուն կերակուր պատվիրելը, և այլն։ Այս ամենը ձեզ ստիպում է զգալ, որ դուք ձեր զուգընկերոջ հետ մի ընտանիք եք դառնում։

Ջրհոս

Ձեզ համար փոխհասկացվածությունը սիրո համար անկյունաքարային տարր է։ Ձեր զուգընկերը պետք է հասկանա նույնիսկ ձեր բնավորության այն կողմերը, որոնք շրջապատողների համար գաղտնիք են մնում։ Դուք ղեկավարվում եք ծայրահեղ մտածողությամբ ու գիտելիքների ծարավով և ուզում եք այնպիսի զուգընկեր գտնել, ում հետ դուք միշտ ինչ-որ նոր բան կսովորեք։ Սերը ձեզ համար փազլ է, և դուք ուզում եք ձեր կյանքի մնացած մասն անցկացնել այն հավաքելով։

Ձկներ

Սիրո մասին ձեր պատկերացումների վրա ազդել է դեռահասների համար նախատեսված յուրաքանչյուր ընթերցված գիրք։ Ձեր բարձր զգայունությամբ ու փափկությամբ սիրո տեսլականը հիմնված է արվեստի ու ստեղծագործելու վրա։ Ձեր կանխազգացումը շատ զարգացած է, և դա նկատելի է այն բանից, թե ինչ եղանակներով եք դուք արտահայտում ձեր զգացմունքները։ Սերը ձեզ հնարավորություն է տալիս ապրել ներդաշնակության մեջ ու ձեզ զգալ այնպես, ասես դուք գտնվում եք հենց այնտեղ, ուր և պետք է գտնվեիք։

Շարունակությունը՝ այստեղ:

Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of UnderstandingIDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan "The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representative Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia