Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի էլեկտրահաղորդման գծերի կառուցումը հարևանների հետ. Վաչե Գաբրիելյան

INTERNATIONAL NEWS

 Միացյալ Նահնագների հետ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրն ավելի մեծ ազդեցություն կունենա ներդրումների հոսքի, քան առևտրաշրջանառության վրա:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հերթական ամենամյա հանդիպմանը լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետՄիջազգայինտնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Այս պահին մեր խնդիրն այն չէ, որ կրկնակի հարկումը որևէ խոշոր ներդրում է խոչընդոտել ՀՀ-ում: Կրկնա կի հարկման բացառման հետաձգումը պայմանավորված է եղել նրանով, որ այն էական ազդեցություն չի ունեցել»,- ասաց Գաբրիելյանը` հավելելով, որ նոյեմբերի 19-ի նիստում առավել մանրամասն քննարկվելու է կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի հարցը:

Ամերիկյան կողմի առաջարկով քննարկումներն ընթանում են` դիտարկելով կոնկրետ հոդվածներ և դեպքեր` հասկանալու համար իրական ներդրումներին խանգարող հանգամանքները և դրանց տրվելիք համապատասխան լուծումները:

Փոխվարչապետի խոսքով` Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրաշրջանառության ծավալները հասնում են տասնյակ միլիոնավոր դոլարների:

2014 թվականին ԱՄՆ-ից ներմուծման ծավալը կազմել է 133370.5 հազար ԱՄՆ դոլար, արտահանումը` 87 մլն 546 հազար ԱՄՆ դոլար:

 Գաբրիելյանը հույս հայտնեց, որ ծավալված քննարկումները կնպաստեն առևտրաշրջանառության ավելացմանը: «Քոնթուր Գլոբալ» ամերիկյան ընկերության` Հայաստան մուտքով կավելանա նաև որոշակի տեխնոլոգիական սարքավորումների ներմուծումը»,- ասաց նա` հավելելով, որ ԱՄՆ-ը խիստ կարևորում է Հայաստանի`հարևանների հետ իրականացվող ծրագրերը և ողջունում էլեկտրահաղորդման գծերի կառուցումը:

Այս շաբաթը նշանավորվեց հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումներով, որոնց օրակարգում երկու երկրների միջեւ տնտեսական կապերի խորացումն էր։ Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հերթական ամենամյա հանդիպումը, իսկ մինչ այդ`նոյեմբերի 17-ին տեղի էր ունեցել Առեւտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստը։ Նորաստեղծ Խորհրդի գործունեությունն ուղղված է բացառապես առեւտրային կապերի ընդլայնմանը, մինչդեռ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկ յան միջկառավարական աշխատանքային խումբը դիտարկում է երկու երկրների տնտեսական հարաբերություններն ավելի լայն համապատկերում։ Այս տարի աշխատանքային խումբը քննության առավ համագործակցությունը միասնական հարկային օրենսգրքի ընդունման շուրջ եւ մասնակցությունը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ծրագրերին։ Քնարկվեց նաեւ Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման, այդ թվում՝ առավել խորը տարածաշրջանային ինտեգրման հարցը, ինչպես նաեւ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ատոմակայանի արդիականացման գործում։ Միջկառավարական աշխատանքային խմբի օրակ արգում էին քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումների՝«բաց երկնքի» քաղաքականության շուրջ քննարկումները, Հայաստանի հնարավոր անդամակցությունը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը։

16 տարի առաջ ձեւավորված Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբն իր ամենամյա հանդիպումներով ձգտում է ամրապնդել տնտեսականհարաբերությունները Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ։ 

 

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME