ԹԵՍՏ. Այն, ինչին դուք ուշադրություն դարձրիք առաջինը, կբացահայտի ձեր իրական էությունը
LIFEՇարունակությունը՝ այստեղ:
Առագաստանավ
Եթե ինչ-որ բան այնպես չի լինում, դուք միշտ նախընտրում եք մտածել այն մասին, թե ինչպես լուծել խնդիրը, այլ ոչ դրա պատճառի: Ձեր պոզիտիվ մտածելակերպն ազդում է ձեզ շրջապատող մարդկանց վրա: Դուք կարողանում եք գտնել ճիշտ բառեր` մարդկանց ուրախացնելու համար: Մարդիկ իրենց լավ են զգում ձեր կողքին, քանի որ դուք ուշադիր լսում եք նրանց ու ընդունում նրանց տեսակետը, նույնիսկ եթե դուք տարբեր կարծիքի եք: Դուք միշտ գոհ եք: Ձեր դրական ուժն աշխարհն ավելի լավն է դարձնում:
Կնոջ դեմք
Դուք ունեք ուժեղ առաջնորդի հատկանիշներ: Ուր էլ գնաք, ունեք շատ հետևորդներ, ովքեր ձեզ դարձնում են լավագույն առաջնորդը: Դուք ունեք շատ մարդկանց հետ շփվելու ու ամուր կապեր հաստատելու հնարավորություն: Դուք հավատում եք ինքներդ ձեզ, իսկ դա կօգնի զինվել համբերությամբ ու հաղթահարել ցանկացած դժվարություն: Դուք ունակ եք լեռներ շրջելու: Ձեր շատ ընկերներ դժվար պահերին հենց ձեր մասին կմտածեն:
Մարդ` ջրի մոտ
Որքան էլ ձեր ընկերները թվով շատ չեն, նրանք, այնուամենայնիվ, ամենալավն են: Դուք շատ ուշադիր եք ընկերներ ընտրում, իսկ նրանց յուրահատուկ ուժեղ կողմերն ու արժեքները ձեզ համար շատ կարևոր են: Շատերը վստահում են ձեզ, քանի որ հիանում են այն բանով, որ դուք բոլորին հարգանքով եք վերաբերվում, նույնիսկ եթե համաձայն չեք նրանց հետ: Զարմանալի չէ, որ ձեզ ամեն բան դուր է գալիս:
Ժայռեր և օվկիանոս
Դուք ամեն ինչում ղեկավարվում եք ձեր ուղեղով: Դուք երբեք չեք ընդունում չմտածված որոշումներ, միշտ ամեն բան ծանրութեթև եք անում: Ձեզ վրա միշտ կարելի է հույս դնել: Դուք համարվում եք վստահելի ընկեր ու գործընկեր: Ձեզ հետ կարելի է վստահ գնալ հետախուզության: Բայց, այնուամենայնիվ, երբեմն ձեզ չի խանգարի ձեր կյանքում գույներ ու ադրենալին ավելացնել: Ռիսկի դիմեք` թեկուզև մանր հարցերում: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: