ԱՄՆ-ում գիտնականներն արհեստական ճանապարհով մարդու ձայնալարեր են աճեցրել
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում գիտնականներն առաջին անգամ արհեստական ճանապարհով բջիջներից մարդու ձայնալարեր են աճեցրել: Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի գիտնականները հուսով են, որ նոր մշակումը վնասված ձայնալարերով մարդկանց կօգնի վերականգնելու ձայնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Ձայնը զարմանալի բան Է, բայց մենք չենք մտածում այդ մասին, քանի դեռ մի բան չի պատահել»,- ասում Է ծրագրի հեղինակներից մեկը՝ Նեյթան Ուելհեմը: «Մեր մարմնի սոսկ այդ մասն ունի թրթռալու, հնչյուններ արտաբերելու հիանալի հնարավորությունը»,- շարունակում Է Ուելհեմը:
Գործընթացի ամենաբարդ մասը ձայնալարերի բացառիկ մկանային կառուցվածքի՝ երկարավուն մանրաթելերի փնջի վերստեղծումն Էր, որոնք գնում են տարբեր՝ միմյանց հակադիր ուղղություններով: Հյուսվածքի շերտերը բուծվել են մարդու բջիջներից, որնոք վերցվել են հիվանդների ախտահարված ձայնալարարերից:
Արհեստական ձայնալարերի հատկություններն ստուգելու համար գիտնականներն այն պատվաստել են սատկած շնից վերցված կոկորդում: Կոկորդին միացրել են պոմպ, որը խոնվավ օդ Է ուղարկել ձայնալարերի երկայնքով: Գիտափորձը հաջողվել Է. արհեստական ձայնալարերը թրթռացել են ճիշտ իսկականների նման:



