Արարատի մարզում մեքենան մխրճվել է կայանված ЗИЛ-ի մեջ. տուժածներից մեկը հոսպիտալացման ճանապարհին մահացել է. Shamshyan.com
SOCIETYՄայիսի 27-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:20-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Դիտակ գյուղի վարչական տարածքում ВАЗ 2121 մակնիշի 35 QR 588 համարանիշի ավտոմեքենան մխրճվել է կայանված վիճակում գտնվող ЗИЛ մակնիշի 25 OL 178 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ: Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց Niva-ի միջից դուրս են բերել քաղաքացիները, տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:
Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



