Դժվար թե լինի մի մարդ, որ չի սիրում եգիպտացորեն, սակայն ոչ բոլորը գիտեն՝ ինչպես ճիշտ եփել, որ դրա համը անմահական լինի։ Պարզվում է կա պարզ բաղադրատոմս, որի մասին պատմել է մայրս, իսկ նրան էլ՝ տատիկս։
Որպեսզի եգիպտացորենը համեղ լինի, պետք է այն բաժանեք երկու մասի։ Հետո այն պետք է ալյումինե տարրայի մեջ ու ջուր լցնել։ Երբ ջուրը եռա, տարրայի մեջ պետք է մեկ բաժակ կաթ լցնել ու մեկ կտոր կարագ գցել։ Թողնում եք եռում է ևս 10 րոպե։ Հետո հանում եք, դնում ափսեի մեջ ու աղ անում։ Համն անմոռանալի է դառնում։