Հարց է ծագում․ իրո՞ք դա օգնում է։ Օնկոլոգ Կարոլինա Հեմը տարեց հիվանդ ուներ, որը տառապում էր շատ ագրեսիվ սպիտակարյունությունից։ Քիմիաթերապիա անցնելուց հետո ոչ մի առաջընթաց չեղավ այդ կնոջ հիվանդության բուժման գործում, ուստի բժիշկը նրան առաջարկեց բնական թերապիա անցնել, որի հիմքում խատուտիկի արմատն էր։
Խատուտիկով թեյը շատ արագ է ազդում և գործում այնպես, որ քաղցկեղածին բջիջները քայքայվում են 48 ժամվա ընթացքում՝ տեղ բացելով նոր, առողջ բջիջների առաջացման համար։ Բժիշկ Հեմը կապվել է Վինձորի համալսարանի կենսաքիմիկոս Պանդիի հետ։ Վերջինս փորձեր է կատարել իր աշակերտների հետ, որի ժամանակ նրանք հավաքել են խատուտիկի արմատի լուծույթ խմած 9 տարբեր խնամյալների արյան բջիջները և կիրառել մի քանի հիվանդ բջիջների վրա։
24 ժամից քաղցկեղածին բջիջները ոչնչացված էին։ «Շիճուկը բջիջներն սպանում էր ընտրողաբար,- ասել է Պանդին,- Առողջ բջիջները չեն ոչնչանում»։
Խատուտիկի հատկությունները
Այլ հետազոտություններ հայտնաբերել են, որ խատուտիկի մզվածքն ակտիվ նյութեր է պարունակում, արդյունավետ միջոց է քաղցկեղային հիվանդությունների, մելանոմայի, ինչպես նաև շագանակագեղձի և կրծքագեղծի քաղցկեղի դեմ։ Դա զարմանալի չէ, քանի որ խատուտիկի արմատի մզվածքն օգտագործվել է հարյուրավոր տարիներ որպես արդյունավետ բուժամիջոց ավանդական ժողովրդական բժշկության մեջ։