Օրական 3 բանանը նվազեցնում է ինսուլտի և սրտի կաթվածի հավանականությունը:
Բացի նրանից,որ բանանը հարուստ է կալիումով,այն նաև պարունակում է B6 և C վիտամին,մանգան,բիոտին և սննդային մանրաթելեր,որոնք լավացնում են մարսողությունը:
Օրական 3 բանան ուտելու առավելությունները
- Նվազեցնում է դեպրեսիան:Բանանի ընդունման արդյունքում օրգանիզմում առաջանում է սերոտոնին,որը հանգստացնում է օրգանիզմը և բարձրացնում տրամադրությունը:
- Կարգավորում է արյան ճնշումը և նվազեցնում ինսուլտի հավանականությունը:
- Բուժում է փորկապությունը:Այն լուծողականի բնական տարբերակն է:
- Օգտակար ազդեցություն է ունենում ալկոհոլային խմիչքներից հետո:
- Օգտակար է ընկճախտի ժամանակ:
- Ամրացնում է ոսկորները,քանի որ հարուստ է կալիումով:
- Բանանը շատ օգտակար է ծխող մարդկանց համար,քանի որ վերականգնում է օրգանիզմը նիկոտինի ազդեցությունից:
- Դաշտանային ցիկլի ժամանակ բանանը կօգնի ձեզ վերականգնել լավ տրամադրությունը և կկարգավորի գլյուկոզայի մակարդակը:
- Սակավարյունության ժամանակ բանանը շատ օգտակար է,քանի որ օգնում է հեմոգլոբինի արտադրությանը: