Մանդարինը շատերի սիրելի միրգն է: Կան մարդիկ, ովքեր տարվա այս եղանակին իրենց օրը չեն պատկերացնում առանց մանդարինի: Մանդարինը, ի տարբերություն է մյուս ցիտրուսային մրգերի, աչքի է ընկնում քաղցրությամբ, շատ հյութալի է և շատ անուշ բույր ունի:
Մանդարինը ունի մի շարք օգտակար հատկություններ
Կանխում է սիրտ-անոթային հիվանդությունները, հարուստ է С վիտամինով, ինչը խթանում է նյարդային համակարգի աշխատանքը: Օրգանիզմից հանում է բորբոքային գործընթացերը, կարգավորում է զարկերակային ճնշումը:
Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ:Մանդարինի մեջ պարունակվող հակաօքսիդանտները նվազեցնում են «վատ» խոլեստերինի մակարդակը: Ինչի շնորհիվ նվազում է սրտի նոպաների և ինսուլտի առաջացման ռիսկը: Սակայն պետք է հիշել, որ մանդարինը դեղորայք չէ և չի կարելի չափից շատ օգտագործել:
Մանդարինի ամենօրյա օգտագործումը լավացնում է մարսողությունը: Մանդարինը խթանում է նյութափոխանակությունը, օգնում է ազատվել գազերից և փքվածությունից: Բայց չի կարելի է չափից շատ օգտագործել, այլապես ստամոքսի թթվայնությունը կբարձրանա և աղիների միկրոֆորան կխանգարվի:
Մանդարինը լավացնում է մաշկի վիճակը А վիտամինի պարունակության շնորհիվ, նաև խթանում է կոլագենի արտադրումը օրգանզիմում:
Մանդարինի չափից շատ օգտագործումը կարող է ալերգիայի առաջացման պատճառ դառնալ: Խորհուրդ չի տրվում օրական 3 մանդարինից ավել ուտել: