Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Քա­ղա­քա­կան վա­կու­ումն ու հայ­տե­րը

POLITICS

Այնպես ստացվեց, որ Հանրապետության օրը՝ Մայիսի 28-ը, նշանավորվեց նախկին նախագահների հրապարակային «վերադարձով»։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպում ունեցավ «Կոնգրես» հյուրանոցում։ Քոչարյանն ակնհայտորեն ակտիվանում է, թեպետ նախօրեին դեռ չհստակեցվեց այն ձևաչափը, որով երկրորդ նախագահը մասնակցելու է երկրի քաղաքական կյանքին։

Հանրապետության տոնի առթիվ ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն էլ ՀՀԿ անդամների հետ ուխտագնացություն է կատարել Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանական համալիր, որի տարածքում են գտնվում պետական, ռազմական, հասարակական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները։ Հանրապետականներն իրենց ուխտագնացության հիմքում նշում են ազգային միասնության խորհուրդը, սակայն, կարծում եմ, բոլորն են հասկանում այս ուխտագնացության, հատկապես՝ դրա հրապարակայնացման քաղաքական ենթատեքստը։

Այսպիսով՝ այնպիսի տպավորություն է, որ նախկին նախագահները, որոնք մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխության հիմնական թիրախներն էին, ակտիվանում են։ Ընդ որում՝ դժվար է ասել՝ նրանց համաժամանակյա ակտիվությունը համաձայնեցվա՞ծ է, թե՞ տեղի է ունենում ավտոնոմ ռեժիմով։ Պաշտոնապես հաստատված փաստ է, որ օրերս Քոչարյանի առանձնատանը տեղի է ունեցել երկրորդ ու երրորդ նախագահների հանդիպումը, սակայն դրա մասին տեղեկատվությունը շատ ժլատ է ու հետևություններ անելու հնարավորություն չի ընձեռում։

Թվում է՝ մեկ տարին շատ քիչ ժամանակ է, որ նախկինները կարողանան քաղաքական դաշտում ռեստավրացվել, սակայն, ինչքան էլ պարադոքսալ հնչի, տեղի ունեցող իրադարձությունները բնական են։ Հեղափոխության թիմը՝ «սևի» ու «սպիտակի» իր անարդյունավետ ու ոչ մի տեղ չտանող քաղաքականությամբ, միանգամայն լեգիտիմացրել է Քոչարյանի ու ՀՀԿ-ի քաղաքական հայտը, մանավանդ, որ հեղափոխական էյֆորիան օբյեկտիվորեն նահանջել է, իսկ հասարակությունն այլընտրանքի փնտրտուքների մեջ է։ Իշխանության «բարիկադային» քաղաքականությունը դեռևս չի նպաստում երկրում նոր ընդդիմության ձևավորմանը, ու բնական է, որ հասարակության մի մասի համար ընդդիմության դերում դիտարկվում են Քոչարյանը կամ ՀՀԿ-ն։

Մյուս կողմից՝ շատ ավելի դրական է, եթե նախկինները բաց հրապարակային քաղաքականության միջոցով են ներկայանում հասարակությանը՝ քաղաքական կյանքին մասնակցելով լեգալ ձևաչափերում։ Այս հարթության վրա շատ բնական ու հանգիստ պետք է վերաբերվել նաև նախկինների հետ ասոցացվող քաղաքական նոր նախաձեռնություններին, որոնք գուցե անսովոր են կարգախոսների կամ գործունեության մոտիվների առումով, սակայն փորձում են լեգալացնել տարբեր խմբերի քաղաքական գործունեությունը։ Չգիտեմ՝ ինչ արդյունավետություն կունենան, օրինակ, «Վետո» շարժումը կամ «Ադեկվադ» կուսակցությունը, սակայն եթե դրանք ստեղծվում են, խորհելու առիթ պետք է ունենա ոչ թե հասարակությունը, այլ հեղափոխության թիմը, որն անցած մեկ տարում իր քայլերով ձևավորել է հսկայական վակուում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank