Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


«Տվե՛ք մեզ «Հայ­ֆիլ­մում» գոր­ծու­նե­ու­թյուն ծա­վա­լե­լու հնա­րա­վո­րու­թյուն, և մի քա­նի տա­րի անց բո­լո­րը կխո­սեն կի­նոս­տու­դի­ա­յի մա­սին»

CULTURE

Մոտ երեք տարի առաջ հիմնադրված «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը նորություններ ունի. շուտով կսկսի գործել համանուն հասարակական կազմակերպությունը: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց նախաձեռնության հիմնադիր, կինոռեժիսոր Հայկ Բաբայանը:

Նշենք, որ նախաձեռնության նպատակը «Հայֆիլմ» կինոստուդիայի վերականգնումն է: «Այսօր ինչ-որ մեկը կարող է «Հայֆիլմին» թեկուզ 10 միլիոն դոլար գումար նվիրել, կսկսեն տարածքը վերանորոգել, կարգի բերել, բայց դա ընդհանրապես կապ չունի «Հայֆիլմի» վերածննդի հետ: Վերածնունդը պետք է լինի գաղափարապես, պետք է վերականգնվի ազգային բրենդը, ինչն այս պահին անկարող է անել «Հայֆիլմի» ներկայիս ղեկավարությունը: Պետք է փաստեմ, որ նրանք հարգանքով են վերաբերվում նախաձեռնությանը, բայց, ինչպես ժողովուրդն է ասում, «մենք իրենց աչքի լույսը չենք»: Նախաձեռնությունն ինքնին խոսում է ինչ-որ մարդկանց թերի գործունեության մասին:

Շատերը կասեն՝ տարածքը վարձով են տվել, որոշակի ներդրումներ են կատարել, դրա որոշ հատվածը վերանորոգել: Բայց մենք պայքարում ենք «Հայֆիլմի» իրական վերածննդի համար, այն է՝ «Հայֆիլմի» լոգոյով ֆիլմեր ստեղծվեն, ցուցադրվեն օտար երկրներում: Կինոստուդիան պետք է հեղինակություն վայելի, և սա լուծելի խնդիր է, մենք պատրաստ ենք դա անել մեկ տարվա ընթացքում», - ասում է Հայկ Բաբայանը: Նա նշում է, որ «Հայֆիլմի» ներդրողը մասնագետն է, ճիշտ կադրային քաղաքականությունը, որը պետք է մշակվի, այսինքն՝ հարցը միայն գումարը չէ, այլ քրտնաջան աշխատանքը, նվիրվածությունը, սերը:

Բաբայանն ընդգծում է, որ երբ փաստաթղթերը պատրաստ լինեն, և իրենք արդեն պաշտոնապես համարվեն հ/կ, դիմելու են Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին: «Առաջարկելու եմ ԱԺ գիտության, կ րթ ության , մշակույթի , սփյուռքի , երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին հետևյալը. դուք մշակույթի հանձնաժողովն եք, մենք՝ «Հայ կինոյի վերածնունդ» հ/կ-ն: Առաջարկում ենք «Հայֆիլմի» վերահսկողությունը վստահել ձեր հանձնաժողովին: Ասելու ենք՝ տվե՛ք մեզ հնարավորություն՝ հաստիքացուցակ կազմել, թե ով ինչով կարող է զբաղվել, ժամանակացույց մշակել, և առնվազն մեկ տարվա ընթացքում կհասնենք նրան, որ մեր երկիրն ունենա իր պետական կինոստուդիան: Այսինքն՝ այդ հանձնաժողովը պետք է դառնա վերահսկողը: 

Ես պատրաստ եմ դրա նախագահին և մյուս անդամներին երեք ամիսը մեկ զեկուցել, թե ինչ ենք արել: Պետությունն էլ, իհարկե, պետք է որոշակի ներդրումներ կատարի կինոստուդիայի զարգացման հարցում: Հայաստանի լավագույն մասնագետները կարող են որոշակի հաստիքներով «Հայֆիլմում» աշխատել: Տվե՛ք մեզ հնարավորություն «Հայֆիլմում» գործունեություն ծավալելու, և մի քանի տարի անց բոլորը կխոսեն կինոստուդիայի մասին:

Ես չեմ կարող պետական գույքի վարչության պետի հետ քննարկել հայկական կինոյի խնդիրները: Նարեկ Բաբայանը շատ լավ անձնավորություն է, ունի լսելու կարողություն: Ասեմ ավելին՝ նախորդների ժամանակ նույնիսկ հանդիպումներն էին անհնար, բայց ինքը նախաձեռնել է, հանդիպել ենք, սակայն չենք կարողանում համագործակցության ընդհանուր կետ գտնել: Մենք խոսում ենք կինոյի խնդիրներից, նա՝ վերանորոգումից, ասում ենք՝ կինոդպրոց կարելի է ստեղծել, նա այլ խնդրի մասին է խոսում: Սա գալիս է նրանից, որ պետական կառավարման համակարգում շատ հարցեր բարդացված են», - եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome