Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Սուսանինյան ինքնազոհություն. իրականությո՞ւն, թե՞ լեգենդ

LIFE

Մենք գիտենք, որ...

Իվան Սուսանինը 1613 թվականի ձմռանը իր կյանքը զոհել է ցար Միխայիլ Ռոմանովին փրկելու համար: Նա լեհ ինտերվենտների ջոկատը, որը պատրաստվում էր այդ ժամանակ Կոստրոմայի Դոմնինո գյուղի մերձակա կալվածքում գտնվող ցարին բռնել, ուղեկցել է դեպի անանցանելի անտառային ճահիճ, որի արդյունքում էլ լեհերը նրան տանջամահ են արել, բայց չեն կարողացել հետ վերադառնալ:

Իրականում շատ ավելի հավանական է, որ դա այդպես չի եղել:

Բանն այն է, որ այս հերոսական պատմության մեջ բազմաթիվ անհամապատասխանություններ կան: Առաջին հերթին սկսենք նրանից, որ այդ ժամանակ Միխայիլ Ռոմանովը դեռևս ցար չէր: Ըստ պատմագրության, նա թագադրվել է 1613 թվականի մարտի 14-ին. հիշենք, որ Սուսանինը իր սխրանքը գործել էր նույն թվականի ձմռանը, այսինքն՝ ավելի շուտ: Ինչ վերաբերում է Սուսանինին, ապա, ըստ հետազոտողների, անգամ կասկածներ կան ընդհանրապես նրա գոյություն ունենալու վերաբերյալ: Սակայն պատմաբանների մեծ մասը կարծում է, որ իրոք եղել է Իվան Սուսանին անվամբ գյուղացի, որը ապրել է Կոստրոմայից 60 վերստ հեռավորությամբ գտնվող Դերևենկի գյուղում, որն էլ Դոմնինո գյուղի մոտ է: Կարևոր է այն, որ իրականում Միխայիլ Ռոմանովին լեհերից փրկելու ոչ մի անհրաժեշտություն էլ չկար, քանի որ ապագա ցարը այդ ժամանակ իր մոր հետ գտնվում էր Կոստրոմայի մոտ գտնվող լավ պաշտպանված Իպատևյան եկեղեցում ՝ ազնվական հեծյալների մեծ ջոկատի պաշտպանության տակ: Հետո էլ բուն Կոստրոմայում բավական մեծաթիվ ռուսական ուժեր կային:

Այնպես որ, եթե անգամ լեհերի ջոկատը գտներ ցարին, դժվար թե կարողանար հաղթել ճակատամարտում, դրա համար բանակ էր պետք: Այնուամենայնիվ, ամեն ինչ ճիշտ կլիներ, եթե լեհական արխիվներում անգամ մեկ խոսք լիներ Կոստրոմայի շրջանում ինչ-որ ջոկատի կորչելու մասին: Ավելին, որևէ տվյալ չկա այն մասին, որ այդ ժամանակ լեհերն այնտեղ ընդհանրապես եղել են: Այլ բան է, որ այդ խառը ժամանակներում անտառները լիքն էին տարատեսակ կողոպտիչների բանդաներով: Իհարկե, նրանք ցարի համար վտանգ չէին ներկայացնում, բայց հասարակ գյուղացուն կարող էին հանգիստ տանջամահ անել, և շատ հնարավոր է, որ Սուսանինը նրանց հերթական զոհերից մեկն էր: Ըստ այս լեգենդը հետազոտող Սոլովյովի, Սուսանինին տանջամահ են արել ոչ թե լեհերը կամ լատիշները, այլ կազակները: Իսկ մեկ այլ հետազոտող՝ Կոստոմարովը, այն կարծիքին է, որ Սուսանինին սպանել են կողոպտիչները, բայց անհայտ է, թե արդյո՞ք դա կապված է եղել նրա հետ, որ նա չի ասել ցարի տեղը:

Հնարավոր է, որ լեգենդի հիմքում ընկած է լեհ սպա Մասկևիչի պատմածը: Ըստ նրա, 1612 թվականին Վոլոկալամսկի տարածքում լեհական պարենային սայլերը մոլորվել են անտառներում, իսկ որպես ուղեկցող վերցված ռուս գյուղացին նրանց տարել է հակառակ ուղղությամբ, որի համար էլ սպանվել է լեհերի կողմից: Սակայն Մասկևիչը չի նշել գյուղացու ազգանունը: Սուսանինին առաջին անգամ որպես Ռոմանովների դինաստիայի հիմնադիր Միխայիլին փրկող հերոս ներկայացրել է 1767 թվականին Կոստրոմա այցելած թագուհի Ելիզավետա Երկրորդը: Իսկ 1812 թվականին ռուս գրող, հրապարակախոս և պատմաբան Գլինկան նրան դարձրել է հայրենիքի համար ինքնազոհված հերոս՝ չօգտվելով ոչ մի պատմագրական աղբյուրից: Այդ ժամանակներից էլ Իվան Սուսանինը մտել է պատմության գրքեր, տարբեր ստեղծագործություններ և այլն:

Նշենք, որ Իվան Սուսանինի սխրանքի հիմնական ապացույցն այն է, որ 1619 թվականին ցարը Սուսանինի աներոջը՝ Բոգդան Սոբինին է նվիրել գյուղի կեսը՝ ազատելով հարկերից: Մի խոսքով, վերջինս և նրա հետնորդները կալվածատեր են դարձել: Բոլշևիկների իշխանության գալուց հետո Սուսանինը դասվեց «ցարի ծառաների» շարքը, և անգամ ապամոնտաժվեց Կոստրոմայում գտնվող նրա արձանը, բայց դա երկար չի տևել: Բոլշևիկյան պրոպագանդան 1930-ականներին կտրուկ շրջադարձ է կատարել և սկսել հերոսացնել Սուսանինին այնպես, ինչպես Մինինին, Պոժարսկուն, Նևսկուն, Դոնսկոյին և անգամ ցարեր Իվան Ահեղին և Պետրոս Առաջինին: Ժամանակը դա էր պահանջում, պետք էին անձնազոհ հերոսներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome