Ոչ մի փոթորիկ չի կարող կանգնեցնել իսկական սերը։ Չինաստանում ապրող երիտասարդ զույգը անհարմար իրավիճակում էր հայտնվել, երբ նրանց հարսանիքին գրեթե ոչ ոք չէր եկել հրավիրված 300 մարդկանցից։
Դա եղել է այն ժամանակ, երբ Չինաստանի տարբեր շրջաններում տեղի էր ունեցել վերջին տարիների ամենահզոր փոթորիկը։ Այդ իսկ պատճառով շատ մարդիկ, իրենց անվտանգությունից ելնելով, տանից դուրս չէին եկել։
Սակայն դա չկանգնեցրեց Չժոու Տյանին, ով միևնույն է որոշեց խիզախորեն գնալ իր ընտրյալի հետ պսակադրվելու։ Ինչպես նա պատկերացնում էր, իսկապես մեծ զարդարանքներով հանդիսասրահում ոչ ոք չկար բացի նրա ամուսնուց, ով սպասում էր իր սիրելիին խորանի մոտ։ 300 հրավիրվածներից եկել էին միայն 10 ամենահարազատ բարեկամները։
Փոխանակվելով հարսանեկան երդումներով՝ Չժուոն ասաց՝ «Չկան հյուրեր՝ ոչինչ, չկա ոչ ոք ինձ աջակցող՝ նորից ոչինչ, չկա հրավառություն՝ նույնպես ոչինչ։ Ինձ պետք ես միայն դու և անգամ եթե դու գայիր այստեղ ոտքից գլուխ թրջված, միևնույն է դա կարևոր չէ։ Ինչ էլ պատահի, միևնույն է ես կամուսնանամ քո հետ»։
Այս խոսքերը հուզեց բոլորին, ովքեր սրահում էին, այնպես, որ նրանք որոշեցին անգամ կիսվել այս պատմությամբ։ Եվ համացանցում այն բազմաթիվ հավանումների արժանացավ։