Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Երեխայի կամ մեծահասակի բերանից ացետոնի հո՞տ եք զգում. ահա, թե ինչ է դա նշանակում

LIFE

Երբ երեխան իրեն վատ է զգում և ուժեղ սրտխառնոց ունի, ամենից հաճախ կարծում են, որ դա սննդային թունավորում է կամ աղիքային վարակ: Բայց ծնողները պետք է ուշադիր լինեն, դա կարող է ացետոնեմիա լինել: Այս մասին կպատմի EnterTrain-ը:

Ացետոնեմիա առաջանում է առավելապես երեխաների շրջանում երեխայի նյութափոխանակության խնդիրների դեպքում: Գլիկոգենի պահուստները սպառվում են, և օրգանիզմն անբավարար գլյուկոզա է ստանում էներգիայի արտադրության համար: Ձևավորվում են չափից շատ թունավոր կետոնային մարմիններ, որոնք փոքր օրգանիզմը չի կարողանում հաղթահարել:

Երեխայի օրգանիզմը որոշ առանձնահատկություններ ունի, որոնք այն խոցելի են դարձնում ացետոնեմիայի առաջ: Նախ՝ երեխաները գլիկոգենի ոչ մեծ պաշար ունեն լյարդում և մկաններում, ուստի դրանք կարող են շատ արագ սպառվել: Երկրորդ՝ նրանց նյութափոխանակությունն ավելի ինտենսիվ է: Երրորդ՝ երեխաների ենթաստամոքսային գեղձը ֆերմենտների բավական ցածր ակտիվություն ունի, որն աճում է երեխայի մեծանալու հետ: Չորրորդ ՝ երեխաների արյան մեջ սովորաբար գլյուկոզայի «մակարդակն անկայուն է»:

Ացետոնեմիայի դեպքում բարձրանում է կետոնային մարմինների մակարդակն արյան մեջ, ինչը, իր հերթին, հանգեցնում է սրտխառնոցի, որովայնի ցավի, ախորժակի բացակայության: Օրգանիզմն էներգիա է ստանում ճարպերի ճեղքվելու միջոցով, այդ ընթացքոմ ացետոն է առաջանում, որը հայտնվում է արյան մեջ: Այդ պատճառով երեխայի բերանում ացետոնի հոտ է առաջանում: Նույն հոտը նաև երեխայի մեզից է գալիս:

Ինչպես պարզել, որ երեխան ացետոնեմիա ունի


Ճշգրիտ հաստատման համար օգտագործում են ացետոնի հատուկ թեստ-համակարգ ժապավենների տեսքով: Եթե ժապավենի վրա միզելուց 3 րոպե անց այն մանուշակագույն դառնա, նշանակում է՝ երեխան ացետոնեմիա ունի: Ժապավենի փաթեթի վրա սանդղակ կա, ըստ որի կարող եք համեմատել և հասկանալ վիճակի ծանրությունը (+-ից մինչև +++):

Հիվանդության կանխարգելման համար շատ կարևոր է, որ երեխան բավականաչափ գլյուկոզա ստանա, ուստի երեխային պետք է քաղցր թեյ կամ չամիչ տալ ֆիզիկական կամ հուզական ծանրաբեռնվածությունից հետո, նաև հիվանդության սկզբում (մրսածություն, բրոնխիտ և այլն): Օգտակար կլինի նաև չրերով կոմպոտը:

Ինչ անել, եթե երեխան ացետոնեմիա ունի

Առաջին հերթին անհրաժեշտ է իրատեսորեն գնահատել փոքրիկի վիճակը և շտապ միջոցներ ձեռնարկել:

Եթե երեխայի բերանից ացետոնի հոտ է գալիս կամ թեստ-ժապավենը դրական է (+,++), բայց սրտխառնոց չկա, ապա անհրաժշետ է նրան գլյուկոզա տալ հեղուկի տեսքով, դրա ջերմաստիճանը պետք է նույնպիսին լինի, ինչպիսին երեխայինը: Կարելի է երեխային չամչով եփուկ տալ: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճ. գ. չամչի վրա 200 մլ եռացած ջուր լցնել և թրմել 1 ժամ: Պետք է երեխային խմեցնել հաճախ, բայց ոչ մեծ քանակով (2-3 կում կամ 1-2 թ. գ.) 5-10 րոպեն մեկ:

Եթե երեխան ++, +++ ացետոնեմիա ունի և սրտխառնոց, հեղուկի քանակը պետք է սահմանափակել մինչև 50-100 մլ, բայց այն պետք է շատ գլյուկյոզա պարունակի: Կարելի է գլյուկոզայի 40%-անոց լուծույթ օգտագործել սրվակներով: Սրվակը պետք է բացել, լուծույթը լցնել թեյի կամ դեսերտի գդալի մեջ, տալ երեխային: Նաև պետք է սրտխառնոցի դեմ դեղամիջոցներ տալ, որոնք միայն բժիշկը կարող է նշանակել:

Եթե երեխան ++++ ացետոնեմիա ունի, սրտխառնոցի նոպաներ կան (3-4 անգամ), բայց երեխան խմում է, անհրաժեշտ է հատուկ դեղամիջոցներով պայքարել ջրազրկման դեմ: Եթե երեխան չի կարողանում խմել կամ չդադարող սրտխառնոց ունի, պետք է անհապաղ բժշկի դիմել:

Նաև անհրաժեշտ է շտապ հիվանդանոց գնալ այս դեպքերում՝ երեխայի լեզուն չոր է, երեխան առանց արցունքների է լաց լինում, չի խմում, ավելի քան 6 ժամ չի միզում:

Ացետոնեմիայի դեպքում կարևոր է հատուկ դիետա պահպանել: Անհրաժեշտ է բացառել՝
Բոլոր ճարպերը, ներառյալ՝ բուսական և ձկան ճարպը, մսի և ձկան արգանակները

Սնկերը, լոբազգիները

Ներկանյութեր և համի ուժեղացուցիչներ պարունակող բոկոր մթերքները (մայոնեզ, չիփս, երշիկ, ապխտած սնունդ), կաթնաթթվային մթերքները

Թթու բանջարեղենը և միրգը (նարինջ, կիվի, լոլիկ, սմբուկ)

Կոֆեին պարունակող բոլոր ըմպելիքները,

Հացը և կարագով թխվածքը
Օգտակար կլինի երեխային կերակրելը բոլոր տեսակի շիլաներով (բացի սպիտակաձավարի), չամչով կամ չրերով կոմպոտ, քաղցր թեյ խմեցնելը:

 

 

Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance Group