Կենդանակերպի ամենահավատարիմ նշանը
LIFEԿենդանակերպի նշանների շարքում Կշեռքները համարվում են ամենահավատարիմը:
Կշեռքները մակերեսային հարաբերություններ չեն սիրում, ցանկանում են, որ ամեն բան իրական լինի: Կշեռքի հետ հարաբերություններ կառուցելիս ինքներդ ձեզ հարց տվեք՝ արդյոք ձեզ անհրաժե՞շտ են երկարատև հարաբերություններ. կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն ցանկանում ժամանակ վատնել անլուրջ բաների վրա: Ինչ էլ պատահի, Կշեռքները ձեր կողքին կլինեն, չեն դավաճանի: Իրենց թույլ չեն տա երկար նայել հակառակ սեռի որևէ ներկայացուցչի կամ էմոցիոնալ կապ ստեղծել որևէ այլ մեկի հետ: Նրանց միայն դուք եք պետք:
Սիրում են երջանկացնել մարդկանց: Կշեռքներն անկեղծորեն ուրախանում են, երբ կարողանում են ինչ-որ բանով ուրախացնել մարդկանց: Նույնիսկ, երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ի վիճակի են օգնել միայն մի մարդու, նրանք դա կանեն՝ առանց հարցեր տալու: Պատրաստ են անհնարինն անել զուգընկերոջ համար, նրանց միշտ առաջին տեղն են հատկացնում: Կշեռքները մեծ սիրտ ունեն, հաճույք են ստանում՝ դիմացինին երջանկացնելով, նրա մասին հոգ տանելով ու սիրելով:
Ամբողջությամբ նվիրվում են զուգընկերոջը, նրան անակնկալներ մատուցում, հպարտանում նրանով: Մի փնտրեք նրանից լավին: Կշեռքը չի զսպում իր զգացմունքները, նրան ոչինչ պետք չէ, բացի սիրուց: Նրանք հասկանում են, ճանաչում միայն խորն ու իրական սերը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը պատրաստ է ձեզ նվիրել ամբողջ սերը, և փոխարենը՝ միայն սեր ու աջակցություն է ցանկանում ստանալ: Նա կանի հնարավոր ամեն բան՝ ձեզ օգնելու համար նույնիսկ ամենաբարդ իրավիճակում:
Անհույս ռոմանտիկ են: Կշեռքներն ամենայն ուշադրությամբ լսում են՝ ինչ եք ասում, ուշադրություն դարձնում ամենին, ինչը ձեզ հաճույք է պատճառում: Նրանք ձեզ հետ կխոսեն ձեր հույսերի, երազանքների մասին, երբեք չեն դադարի փորձել ձեզ երջանկացնել:
Չեն սիրում կոնֆլիկտներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են տեսնել խնդրի երկու կողմը, չեն շտապում եզրահանգումներ անել: Նրանք հավատում են արդարությանը, իրավիճակի խաղաղ կարգավորմանը, մինչև վերջ խուսափում են կոնֆլիկտից, որքանով դա հնարավոր է: Ձեզ հետ կխոսեն հանգիստ, հարգալից, իսկ երբ սկսեք բղավել և զայրանալ, մի կողմ կքաշվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեք հանգստացել: Չեն սիրում կրակին յուղ լցնել, բավական հավասարակշռված են:
Շարունակությունը՝ այստեղ: