18-ամյա երիտասարդը Այգեստանում դանակահարել է երեք մարդու
SOCIETYՄայիսի 30-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 3 երիտասարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդներին մարմնական վնասվածքներ հասցրել է 18-ամյա մի տղա՝ Այգեստանի 10-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նա ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



