Վրաստանի պաշտպանության նախարարի՝ Ամերիկա եւ Եվրոպա շրջագայությունը կեզրափակվի Բաքու այցով
INTERNATIONAL NEWSՎրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին նոյեմբերի 19-ին երկշաբաթյա շրջագայության Է մեկնել Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի երկրներ: Այդ մասին, հաղորդել Է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Պաշտոնական հանդիպումները նախարարը կսկսի Կանադայում, այնուհետեւ կուղեւորվի Նյու Յորք, որտեղ հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների ղեկավարների հետ, ինչից հետո մի շարք կարեւոր բանակցություններ կվարի Եվրոպայում: Երկշաբաթյա շրջագայությունը կավարտվի Բաքու այցով:
«Առջեւում շատ կարեւոր երկու շաբաթ ունենք: Առաջին հերթին՝ մենք անվտանգության խորհրդաժողովի ենք մեկնում Հալիֆաքս: Այդ խորհրդաժողովն ամենակարեւոր վայրերից մեկն Է ամբողջ աշխարհի պաշտպանության նախարարների եւ զինվորականների հանդիպման համար: Բուն խորհրդաժողովի շրջանակներում մենք երկկողմ հանդիպում կունենանք Կանադայի իշխանությունների հետ… Հանդիպումներ կլինեն Եվրամիությունում, որտեղ ես ելույթ կունենամ Եվրախորհորդարանի անվտանգության եւ պաշտպանության կոմիտեում»,- ասել Է Խիդաշելին լրագրողներին:
Անվտանգության հարցերին նվիրված ամենամյա միջազգային համաժողովը, որն անցկացվում Է Կանադայի Հալիֆաքս քաղաքում, այս տարի տեղի կունենա նոյեմբերի 20-ից մինչեւ 22-ը: Թվով յոթերորդ համաժողովում միջոցառման մասնակիցները կքննարկեն ամբողջ աշխարհում անվտանգության բարելավման հարցերը, հաղորդել Է Sputnik-ը:



