Խոշոր վթար Երևանում. բենզալցակայանի դիմաց բախվել են Mercedes-ն ու Opel-ը՝ կոտրելով լիցքավորման սարքը
SOCIETYԵրևանում այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 08:45-ի սահմաններում Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում՝ CPS բենզալցակայանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 36 AX 110 համարանիշի և Opel Vectra մակնիշի 58 QQ 058 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել CPS բենզալցակայանի տարածքում, Mercedes-ն էլ կոտրել է լիցքավորման սարքը և բախվել բենզալցակայանի պատին՝ վնասելով պատուհանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



