Նախագահ Սարգսյանը Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է նախագահ Մատարելլային
POLITICSՆախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այսօր` հունիսի 2-ին, շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Սերջիո Մատարելլային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Իտալիայի միջև պատմական սերտ առնչությունների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխշահավետ գործընկերության ոգով։
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը` ի շահ մեր երկրների», - ասվում է նախագահի ուղերձում:
Արմեն Սարգսյանը Սերջիո Մատարելլային մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իտալիայի ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



