Մերի Մակարյանը բալիկի է սպասում․ նոր ֆոտոշարք՝ նոր կարգավիճակում
PHOTOՀաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ բնակվում է Լոս Անջելեսում, պարբերաբար միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացնում է իր առօրյան, ամուսնու հետ ժամանցը, հմայիչ լուսանկարներ ու տեսանյութեր:
Առհասարակ, թե՛ Մերին, թե՛ նրա ամուսինը՝ Վարդանը, ակտիվ են սոցցանցերի իրենց էջերում:
33-ամյա հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է քնքուշ կերպարում։
Կարդրերից մեկում երեւում է նաեւ Մերիի ամուսինը՝ Վարդանը։
Հաղորդավարուհի-դերասանուհին կրում է ճերմակ, երկարափեշ զգեստ։ Իսկ քնքուշ լուսանկարներին կից Մերին գրել է․
«Այսօր երեխաների պաշտպանության միջազգայն օրն է։ Թող սիրով ու ջերմությամբ պաշտպանված լինեն մեր կյանքի փոքրիկ հրաշքները: Մարդկային կյանքում ամենակարևոր և պատասխանատու առաքելությունը ծնող դառնալն է: Շուտով մեր ընտանիքը ևս կվայելի այդ հաճելի և սպասված բերկրանքը՝Աստծո կամոք և զորակցությամբ: Շնորհավո՜ր»։
Շարունակությունն՝ այստեղ