Mercedes-Benz-ը Չինաստանից հետ է կանչում 44,900 ավտոմեքենաներ
ECONOMICSԳերմանական խոշորագույն ավտոարտադրող Mercedes-Benz-ը հետ է կանչում Չինաստանից 44.900 ավտոմեքենաներ անվադողերի հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է China Daily-ն՝ հղում անելով չինական շուկայի վերահսկիչ ծառայությանը:
Հետ կանչելու գործընթացը կմեկնարկի հոկտեմբերի 25-ին:
Հետ են կանչում այն ավտոմեքենաները, որոնք ներկրվել են երկրում 2016 թվականի ապրիլի 20-ից մինչեւ 2019 թվականի մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում:
Նշվում է, որ անվադողերի խոտանի պատճառով կարող են ծագել անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ: Ընկերությունը կփոխարինի ավտոմեքենաների վնասված մասերն անվճար հիմունքներով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



