Քաբուլում մի շարք պայթյուններ են որոտացել. կան տուժածներ
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մի շարք պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի լրատվական աղբյուրին:
Ինչպես հայտնել են երկրի ՆԳՆ-ից, Քաբուլում նախ ավտոբուսին ամրացված ինքնաշեն ռումբ է պայթել: Ավտոբուսում գտնվել են մանկավարժական համալսարանի ուսանողները:
Ուժային կառույցների տվյալներով՝ պայթյունը որոտացել է մարդաշատ վայրում, ինչի հետևանքով զոհվել է խանութի աշխատակիցը, որը կանգնած է եղել ավտոբուսի հարևանությամբ: Եվս 17 մարդ վիրավորվել է:
Ավելի ուշ, մայրաքաղաքում ևս երկու ինքնաշեն ռումբ է պայթել: Պայթյունների հետևանքով տուժածների թվում են աֆղան լրագրող Ջավեդ Կարգարը և անվտանգության ուժերի 5 աշխատակից:
Ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկը դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



