Վենետիկում կրուիզային նավը բախվել է կառամատույցին և զբոսաշրջային ջերմանավին
INTERNATIONAL NEWSՎենետիկ մտնելիս կրուիզային նավը կորցրել է կառավարումն ու բախվել կառամատույցին և զբոսաշրջային ջերմանավին:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ն՝ հղում անելով իտալական աղբյուրին, Opera կրուիզային նավն ուղևորվելիս է եղել Սան Բազիլիո նավահանգիստ և կառանման պահին քթային հատվածով բախվել Michelangelo զբոսաշրջային ջերմանավին:
Երկու մարդ ջերմանավի ուղևորներից թեթև վնասվածքներ են ստացել, ևս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց բուժզննություն անցնելու համար: Տուժած զբոսաշրջիկների ազգությունը դեռևս հայտնի չէ:
Նշվում է, որ վթարը, հավանաբար, տեղի է ունեցել, երբ պատռվել է ճոպանը, որն օգտագործվում է կրուիզային նավերը քարշակին ամրացնելու համար քաղաքային ջրանցքներ մտնելիս:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



