Զինծառայող Սիփան Մելքոնյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցել է նախարար Տոնոյանը
SOCIETYԱյսօր՝ հունիսի 2-ին, տեղի է ունեցել հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանգրով՝ ՊԲ զինծառայող Սիփան Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



