9-ամյա երեխա է տեղափոխվել Ճամբարակի ԲԿ օդամղիչ հրացանից ստացված վնասվածքով
SOCIETYԳեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղից 9-ամյա մի տղա է տեղափոխվել Ճամբարակի հիվանդանոց՝ ազդրի վնասվածքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվական բաժնից:
«Հունիսի 2-ին, 19:20 րոպեին բժշկական կենտրոնից ահազանգ ենք ստացել, որ ձախ ազդրի միջին երրորդական հետին մակերեսից ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է դիմել 2010 թվականի ծնված տղա երեխա: Ըստ մոր հայտարարության՝ երեխան վնասվածքը ստացել է օդամղիչ հրացանով խաղալու ընթացքում»,- ասացին ոստիկանությունից:
Նաև փոխանցեցին՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի մանրամասները կպարզվի քննության ընթացքում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



