Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Հրաչ Բերբերյան. «Ծիրանի սպասվելիք բերքը չի կարելի ռեկորդային համարել»

INTERVIEW

Անցած տարվա մակարդակից ցած չենք իջնի, բայց կարտոֆիլի ու սոխի առումով ավելի քիչ բերք կունենանք: Անդրադառնալով բերքի սեզոնին՝ «Փաստի» հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ ծիրանին, մեր զրուցակիցը շեշտեց.

«Մենք ունենք ծիրանի կայուն, բայց միջակ բերք: Սպասվելիք բերքը չի կարելի ռեկորդային համարել, բայց ազգաբնակչությունը բավարարված կլինի: Լավագույն դեպքում խոսքը մոտ 15-20 հազար տոննայի մասին է, եթե, իհարկե, թվեր չնկարեն: Ասում էին, թե սպասվում է ծիրանի 30-40 հազար տոննա բերք, բայց դա բացառված է: Այդուհանդերձ, բերքը վատ վիճակում չէ, սովորականից մի փոքր բարձր է: Նույնը չենք կարող ասել խնձորենու մասին, որի դեպքում ունենք միջակից ցածր բերք: Կեռասը ևս միջակ վիճակում է: Ի տարբերություն նշվածների՝ ելակի շատ հաջող բերք ունենք, ինչը նաև շուկան է ցույց տալիս»:

Վերադառնալով կարտոֆիլին՝ Հ. Բերբերյանը նշեց. «Կարտոֆիլի ցանքատարածությունները 10-15 տոկոսով կրկին կպակասեն, քանի որ գյուղացին պետությունից այդպես էլ իրավիճակը բարելավելու համար խթանող ոչինչ չստացավ: Այսօր հսկայական քանակությամբ կարտոֆիլի սերմի պահանջ կա, իսկ գյուղացին գումար չունի, որ ձեռք բերի: Երբ մենք ասում էինք կարտոֆիլը մինչև 400 դրամ կհասնի, չարախոսները փորձում էին ինձ մեղադրել «ֆանտաստիկ» բաներում: Ի վերջո, այդպես էլ եղավ՝ կարտոֆիլը թանկացել է: Եթե երկու տարի առաջ այս սեզոնին վաղահաս կարտոֆիլը 100 դրամ էր, այսօր 250-300 դրամ է: Գրեթե նույն իրավիճակն ունենք սոխի դեպքում: Եթե նախորդ տարի 50 դրամով սոխ էինք ձեռք բերում, հիմա այն 600 դրամ է: Պատճառը նույնն է: Չկարողացան գյուղացուն ստիպել, որ ավելացնի ցանքատարածությունները, որևէ խթանող մեխանիզմ չօգտագործեցին, ինչի արդյունքում սոխի ցանքատարածությունները պակասեցին, որի հետևանքն էլ 600 դրամանոց սոխն է»:

Հրաչ Բերբերյանը լոլիկի առումով ևս դրական տեղաշարժ չի արձանագրում. «Ոչ մի միջոցառում չիրականացվեց: Վարչապետը թե՛ գյուղակադեմիային, թե՛ նախարարությանը մի քանի անգամ հանձնարարել է մորմազգի ցեցի դեմ պայքարի ծրագիր ներկայացնել, բայց սայլը տեղից չի շարժվում: Ունենք մի խումբ դասախոսներ, որոնք միայն դասախոսներ են, և ունենք պատահական մարդիկ, որոնք խցկվել են գյուղնախարարություն և այդ բնագավառին ծանոթ չեն: Այդպես չի կարելի: Մի մարդ, որը Հայաստանում չի աշխատել, մեր հողն ու ջուրը չգիտի, ո՞նց կարող է նման ոլորտ ղեկավարել»:

Հրաչ Բերբերյանը շեշտեց՝ պատրաստ են կառավարությանն օգնել, եթե, իհարկե, նման ցանկություն լինի. «Մենք պատրաստ ենք օգնել իրատեսական ծրագիր մշակելու հարցում, ինչը հնարավորություն կտա տվյալ ոլորտում երեք տարվա ընթացքում առաջ գնալ»:

Մեր զրուցակիցը շեշտեց նաև մեկ այլ խնդրի մասին՝ ընդգծելով, որ նախաերաշտային վիճակ է:

«Մենք, փաստացի, նախաերաշտային իրավիճակում ենք, և ոչ ոք դրա մասին չի խոսում: Խոսքն այն մասին չէ, թե ջրամբարներում ջուր ունենք, թե՝ ոչ: Խոսքն այսօրվա բնակլիմայական պայմանների մասին է: Եթե հողի վիճակին նայենք, խնդիրը տեսանելի կլինի: Մասնավորապես Իրանից եկող քամիները չորային են ու բույսը չորացնում են: Շիրակի գոտում կան տեղեր, երբ բույսը հողից դուրս չի եկել, բայց հողն արդեն ճաքճքած է: Այս պարագայում գյուղացին ստիպված պետք է ոռոգում անի, ծախսերը շատացնի: Փառք Աստծո, դեռ ջրամբարները լիքն են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ եթե ջրամբարները դատարկվեն, խնդիր կլինի:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign