Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ է անելու Փաշինյանն առանց Քոչարյանի ու ՀՀԿ-ի

POLITICS

Ինչքա՞ն է Հայաստանի գործող վարչապետի իրական վարկանիշը։

Այս հարցի պատասխանը թերևս որևէ մեկը հստակ չի կարող տալ, ու հրապարակավ հնչած կարծիքներն ավելի շատ մանիպուլ յատիվ են ու հնչում են քարոզչական նպատակներով։ Օրինակ՝ երբ վարչապետի մամուլի խոսնակն ասում է, թե Փաշինյանի վարկանիշն ավելի բարձր է, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մեղմ ասած, իրականությունը պատկերում է «վարդագույն» երանգներով։ Ու ճիշտ հակառակը՝ երբ խոսում են Փաշինյանի հանրային աջակցության իսպառ բացակայության մասին, էլի, մեղմ ասած, անկեղծ չեն ։

Սրանով հանդերձ՝ դժվար է ստույգ որոշել, թե իրական ինչ վարկանիշ ունի Նիկոլ Փաշինյանը, որովհետև խորհրդարանական ընտրությունների, առավել ևս՝ հեղափոխության օրերի համեմատ իրավիճակ է փոխվել։ Խնդիրը միայն այն չէ, որ նույնիսկ հեղափոխությունից հետո Հայաստանում չի ձևավորվել արժանահավատ սոցիոլոգիա։ Ավելի խորքային է այն հարցը, որ հնարավոր չէ պարզել, թե իրականում ինչ բաղադրիչներից է բաղկացած Փաշինյանի հանրային վստահության ցուցիչը, արդյոք հասարակության այդ սեգմենտը վստահո՞ւմ է նրան, թե՞ դեռևս հակակրանք, նույնիսկ ատելություն ունի նախկին համակարգը խորհրդանշող գորնախկին համակարգը խորհրդանշող գործիչների նկատմամբ։

Թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել հենց նախկին համակարգի մերժման հիմքով, ու բնավ պատահական չէ, որ տասնյակ հազարավոր մարդիկ միավորվեցին ոչ թե ռացիոնալ գաղափարի շուրջ, այլ «մերժի՛ր Սերժին» կարգախոսի առանցքով։ Ամբողջ խնդիրն այն է, որ հեղափոխության հաղթանակից հետո իշխանությունը պետք է փորձեր գտնել ռացիոնալ գաղափարներ, հասարակությանը կոնսոլիդացնող պոզիտիվ գաղափարներ:

Ի՞նչ գաղափար է ասոցացվում նոր իշխանության, վարչապետի անվան հետ։ Անցած մեկ տարվա ընթացքում դժվար է մտաբերել կոնկրետ բարեփոխում, հայեցակարգ կամ իրադարձություն, որը կարող է ասոցացվել հեղափոխության թիմի հետ։ Չի լավացել նաև մարդկանց կյանքի որակը, ու մնում է ենթադրել, որ Փաշինյանն ու իր թիմն իրենց բարձր վարկանիշի համար պարտական են Ռոբերտ Քոչարյանին ու ՀՀԿ-ին, քանի որ «թեման» անընդհատ թեժ են պահում հենց նրանց շուրջ։ Պատահական չէ, որ իշխանությունն ընտրել է քաղաքական դաշտը «սևերի» ու «սպիտակների» տեսակավորելու պրիմիտիվ մարտավարությունը, ինչը հանգեցնում է նրան, որ իշխանությունը հասարակությանը պարբերաբար վախեցնում է «նախկինների» «բոբո» կերպարով՝ այդ կերպ ապահովելով կոնսոլիդացիան իր շուրջ։

Սակայն այս մարտավարությունը չի կարող երկարաժամկետ էֆեկտ ունենալ ու իշխանությանը բերելու է սոսկ անցողիկ դիվիդենտներ։ Ի վերջո, ժամանակի ընթացքում «թշնամի նշանակելու» գործոնն այլևս «տաք» չի լինելու ու հասարակության համար կորցնելու է իր արդիականությունը։ Այդպես է եղել բոլոր ժամանակներում ու բոլոր հեղափոխությունների պարագայում։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը մենակ են մնալու հասարակության հետ՝ հարկադրված լինելով պատասխան տալ նրա բազմաթիվ հարցերին ու նաև առերեսվելով ժողովրդի ավելի արմատական՝ լ յումպեն զանգվածի հետ, որն այսօր «գաղափարապես» սնվում է իշխանության մատուցած «սևից» ու «սպիտակից»՝ վաղը «սևով» ներկելով հենց այսօրվա իր կուռքերին։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank