Մահացել է Իսրայելի նախագահի կինը
INTERNATIONAL NEWSԻսրայելում մահացել է նախագահի կինը՝ Նեխամա Ռիվլինը: Ամիսներ առաջ նա թոքի փոխպատվաստման վիրահատություն էր տարել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ երկրի վարչապետի աշխատակազմին հղումով:
Ռեուվեն Ռիվլինի կինը 73 տարեկան էր:
«Իսրայելի բոլոր քաղաքացիների հետ միասին ես և իմ կինը՝ Սառան, խորին ցավակցություններ ենք հայտնում նախագահի տիկնոջ՝ Նեխամա Ռիվլինի մահվան կապակցությամբ: Վերջին շրջանում մենք բոլորս աղոթում էինք նրա առողջացման համար, երբ նա արիաբար պայքարում էր իր կյանքի համար»,- ասվում է Բենյամին Նեթանյահուի անունից տարածված հայտարարության մեջ:
Նա տարիներ շարունակ տառապել է թոքերում ֆիբրոզ գործընթացից:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



