ՌԴ-ում անհայտ անձինք գողացել են գետի վրայով անցնող երկաթուղային կամուրջը
INTERNATIONAL NEWSՌԴ Մուրմանսկի մարզում քրեական գործ է հարուցվել երկաթուղային կամուրջի գողության պատճառով: Ինչպես հայտնում է Runa գործակալությունը, այս մասին տեղեկությունը հայտնվել է տարածաշրջանային դատախազության կայքում:
Գերատեսչության տվյալներով՝ նյութական վնասը կազմել է 600 000 ռուբլի: Նշվում է, որ Ումբա գետի վրայով անցնող կամուրջի հատվածն անհետացել է դեռևս մայիսին:
Դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ 2019-ի մայիսին անհայտ անձը շահադիտական նպատակներով գողացել է 23 մետր երկարությամբ և 56 տոննա քաշով մետաղական կառույցը, որը պատկանում էր Կիրովի շրջանում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններից մեկին:
Դատախազության տվյալներով՝ կամուրջը անավարտ շինարարության կարգավիճակում էր:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



